Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացվող բասկետբոլի կանանց Եվրոպայի փոքր երկրների առաջնության 5-6-րդ տեղերի համար խաղում Հայաստանի հավաքականը մրցեց Կոսովոյի թիմի հետ եւ պարտություն կրեց 39:53 հաշվով:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Կայլա Քեշմեշյանն էր՝ վաստակած 12 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը զբաղեցրեց առաջնության 6-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում