11:07  ,  2 հուլիսի, 2024

Ռոբերտո Մարտինես․ Պորտուգալիայի գլխավոր գաղտնիքը Դիոգու Կոշտան է

 Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է «Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտայի անհավանական խաղը Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։ Պորտուգալիան հետխաղային 11-մետրանոցներով 3:0 հաշվով հաղթել է Սլովենիային։ Դիոգու Կոշտան հետ է մղել երեք հարվածներն էլ։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով։

«Պորտուգալիայի գլխավոր գաղտնիքը Դիոգու Կոշտան է։ Եվրոպական ֆուտբոլում էլ նա նույնն է։ Այսօր նա այլ մակարդակի վրա էր։ Հանդիպման ընթացքում Կոշտան հրաշալի էր գործում, երբ մրցակիցը միայնակ էր իր դեմ։ Հետո էլ կենտրոնացվածության ու որակների պակաս չունեցավ՝ հետ մղելով երեք հարվածներն էլ։ Մենք պետք է հպարտանանք նրանով»,- Ռոբերտո Մարտինեսի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Քառորդ եզրափակիչում Պորտուգալիան կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ։ Այդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English