15:06  ,  26 հունիսի, 2024

«Բարսելոնայի» 16-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվեց «Բայեր»

Իտալիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի 16-ամյա կենտրոնական պաշտպան Անդրեա Նատալին «Բարսելոնայից» տեղափոխվել է Գերմանիայի չեմպիոն «Բայեր», հաղորդում է Լեւերկուզենի ակումբի կայքը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

«Նատալին հետաքրքիր խաղացող է, որի նկատմամբ հետաքրքրությունն այս ամռանը մեծ էր։ Մենք ուրախ ենք, որ նա ընտրեց «Բայերը»։ Երկարաժամկետ հեռանկարում նա ունի կարեւոր խաղացող դառնալու բոլոր հնարավորությունները»,- ասել է «Բայերի» մարզական տնօրեն Սիմոն Ռոլֆեսը։

Անդրեա Նատալին կատալոնական ակումբի համակարգում էր 2021 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում