00:53  ,  26 հունիսի, 2024

Եվրո-2024. Անգլիան ոչ ոքի խաղաց Սլովենիայի հետ եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Եվրո-2024-ում երրորդ տուրի հանդիպումներն անցկացրին C խմբում ընդգրկված Անգլիան ու Սլովենիան, Դանիան ու Սերբիան։

Երկու դիմակայություններում էլ հաշիվը  չբացվեց՝ 0:0:

Անգլիան 5 միավորով գրավեց առաջին տեղը եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Սլովենիան ու Դանիան 3-ական միավորով հաջորդ երկու տեղերում են։ Խփած եւ բաց թողած գոլերի տարբերությունն էլ հավասար է՝ 2:2:  

Դանիան ավելի բարձր վարկանիշի շնորհիվ գրավեց երկրորդ տեղը եւ կշարունակի պայքարը փլեյ-օֆֆում։

Սերբիան 2 միավորով վերջինն է եւ լքեց պայքարը։

Դանիայի մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի Գերմանիան։

Սլովենիան 3 միավորով երրորդ տեղից ապահովեց փլեյ-օֆի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով