00:19  ,  26 հունիսի, 2024

Մ-18 ԵԱ․ Հայաստանի թիմը պարտվեց լեհերին

Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի թիմը մրցեց լեհերի հետ եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։

Էմին Օհանյանն ու Բենիկ Ագասարովը խաղացին ոչ ոքի։ Արսեն Դավթյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը պարտվեցին։

18 թիմերի պայքարում Հայաստանի թիմը 3,5 միավորով կիսում է երրորդ-չորրորդ տեղերը Սլովենիայի հետ։

Առաջատարներն են Լեհաստանն ու Իսրայելը, որոնք վաստակել են 4-ական միավոր։

Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։

Ֆոտո՝ ՀՇՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում