22:30  ,  25 հունիսի, 2024

Հայաստանի թիմը պարտվեց նորվեգացիներին (տեսանյութ)

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացվող Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում։ Մրցակիցը Նորվեգիայի թիմն էր, որն  առավելության հասավ 70:73 հաշվով։

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Ինգա Մանուչարյանն էր՝ վաստակած 23 միավորով: Նա նաև 4 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 26-ին` մրցելով Ալբանիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում