20:49  ,  25 հունիսի, 2024

Եվրո-2024. Առաջին կեսում Ֆրանսիան ու Լեհաստանը գոլ չխփեցին, Ավստրիան հաղթում է Նիդերլանդներին (տեսանյութ)

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրում մրցում են D խմբում ընդգրկված աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու Լեհաստանը, Նիդերլանդներն ու Ավստրիան։ 

Ավարտվել են առաջին խաղակեսերը։

Ֆրանսիա - Լեհաստան մրցախաղում հաշիվը չի բացվել։

Ֆրանսիա․ Մենիան, Ուպամեկանո, Կունդե, Տչուամենի, Մբապե, Դեմբելե, Կանտե, Ռաբիո, Սալիբա, Էրնանդես, Բարկոլա։

Լեհաստան․ Սկորուպսկի, Դավիդովիչ, Բեդնարեկ, Մոդեր, Լեւանդովսկի, Զելինսկի, Կիվյոր, Ֆրանկովսկի, Շիմանսկի, Զալեւսկի, Ուրբանսկի։

Ավստրիայի հավաքականն առաջին խաղակեսում պարտության մատնեց հոլանդացիներին։

6-րդ րոպեին ավստրիական «Շտուրմի» կիսապաշտպան Ալեքսանդր Պրասի սուր փոխանցումից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Դոնիել Մալենը (տեսանյութ

Ընդմիջում է։

Նիդերլանդներ․ Վերբրուգեն․ Գերտրույդա, Վան Դեյք, Ակե, Դե Վրեյ, Դեպայ, Գակպո, Ռեյնդերս, Վեերման, Մալեն, Սխաուտեն։

Ավստրիա․ Պենց, Վյոբեր, Պոշ, Զայվալդ, Արնաուտովիչ, Պրաս, Զաբիտցեր, Գրիլիչ, Լինհարթ, Շմիդ, Վիմեր։

 

Նիդերլանդներն ու Ֆրանսիան երկու տուրից հետո ունեն 4-ական միավոր, Ավստրիան՝ 3 միավոր։ Լեհաստանը երկու պարտություն է կրել։

Ֆրանսիան առաջին տուրում 1:0 հաշվով հաղթել էր Ավստրիային, երկրորդ տուրում 0:0 հաշվով խաղացել հոլանդացիների հետ, որոնք առաջին տուրում 2:1 հաշվով հաղթել էին լեհերին։ Ավստրիան նույնպես պարտության էր մատնել լեհերին՝ 3:1:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով