19:56  ,  25 հունիսի, 2024

Մ-17 ԵԱ․ Մարատ Աճեմյանը 8:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն եւ կպայքարի ոսկե մեդալի համար

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարատ Աճեմյանը 45 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում 8:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցին եւ կպայքարի ոսկե մեդալի համար։

Եզրափակիչում են նաեւ 51 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 60 կգ քաշային Ալեքս Մարգարյանը եւ 110 կգ քաշային Սեյրան Կիրակոսյանը։

48 կգ քաշային Անդրանիկ Խաչատրյանը, 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը եւ 71 կգ քաշային Արթուր Ամոյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում