19:29  ,  25 հունիսի, 2024

Լեւանդովսկի․ Հասկանում եմ դժվարությունները, որոնց կբախվի Մբապեն

Լեհաստանի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին պատմել է պաշտպանիչ դիմակով հանդես գալու իր փորձի մասին։

Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրիդ») Լեհաստանի թիմի դեմ կխաղա պաշտպանից դիմակով։ Նա քթի վնասվածք էր ստացել Ավստրիայի թիմի դեմ առաջին տուրի խաղում (1:0) եւ բաց էր թողել երկրորդ հանդիպումը Նիդերլանդների դեմ (0:0)։

«Դիմակով խաղալը տհաճ է։ Բարդ է խաղալ հատկապես մրցակցի տուգանային հրապարակում։ Տեսադաշտը սահմանափակված է։ Խոսքը հազարերորդական վայրկյանների մասին, բայց դա կարող է դանդաղեցնել ֆուտբոլիսին։ Դա տհաճ է, բայց իհարկե խաղացողի առողջությունն ավելի կարեւոր է։

Բոլորն էլ ցանկանում են ամեն գնով դուրս գալ խաղադաշտ։ Ես հասկանում եմ մարտահրավերն ու դժվարությունները, որոնց կբախվի Մբապեն»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Ֆրանսիա - Լեհաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով