17:09  ,  25 հունիսի, 2024

«Էվերտոնը» երկարաձգեց պայմանագիրը 38-ամյա Էշլի Յանգի հետ

Անգլիական «Էվերտոնը» երկարաձգեց համագործակցությունը Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Էշլի Յանգի հետ։ 38-ամյա կիսապաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է լիվերպուլյան ակումբի կայքը։

Էշլի Յանգն անցած ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում միացել «Էվերտոնին», որի կազմում մասնակցել է 31 հանդիպման։

Էշլի Յանգը հանդես է եկել նաեւ «Ուոթֆորդում», «Աստոն Վիլայում», «Մանչեսթեր Յունայթեդում» եւ Միլանի «Ինտերում», որի հետ դարձել է Իտալիայի չեմպիոն։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա դարձել է Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի գավաթակիր, Եվրոպայի լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում