16:09  ,  25 հունիսի, 2024

Մեհդի Թարեմի․ Կարճ զրույց ունեցա Ինձագիի հետ եւ անմիջապես ընդունեցի «Ինտերի» առաջարկը

Պորտուգալական «Պորտուի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին առաջիկայում ազատ գործակալի կարգավիճակում կմիանա Իտալիայի չեմպիոն «Ինտերին»։ Հունիսի 30-ին կավարտվի նրա պայմանագիրը «Պորտուի» հետ։

«Կարճ զրույց ունեցա Ինձագիի հետ եւ անմիջապես ընդունեցի «Ինտերի» առաջարկը, քանի որ նա իմ մասին լավ կարծիք ունի։ Հետաքրքիր կլինի խաղալ «Ինտերում», որի կազմում պետք է ցուցադրել առավելագույնը մրցակցությանը դիմանալու համար։

«Պորտուի» ղեկավարության հետ ունեցել եմ մեկ հանդիպում, որպեսզի քննարկեմ պայմանագրի հնարավոր երկարաձգումը։ Նրանք չընդունեցին իմ պահանջները»,- Մեհդի Թարեմիի խոսքը մեջբերում է Calciomercato-ն։

31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում