14:04  ,  25 հունիսի, 2024

Զլատկո Դալիչ․ Մեր մրցաշարը չէր

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է իր ղեկավարած թիմի մասնակցությունը Եվրո-2024-ին։ Խմբային փուլում  երրորդ տուրում եւ զրկվել է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։

«Վերջին րոպեն Ալբանիայի դեմ խաղում, հիմա էլ վերջին րոպեն Իտալիայի հետ։ Բաց թողեցինք հաղթանակներ։ Միայն կարող եմ շնորհավորել տղաներին պայքարի, նվիրվածության առթիվ։ Մեր մրցաշարը չէր։ Չիրացրեցինք երկու 11-մետրանոց, երկու բաց թողեցինք ավելացված ժամանակ։ Շնորհակալ ենք մեզ երկրպագած մարդկանց։ Շատ ափսոս, ես հիասթափված եմ»,- Դալիչի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Խորվաթները 0:3 հաշվով պարտվել էին Իսպանիային, 2:2 հաշվով ոչ ոքի խաղացել Ալբանիայի հետ, 1:1 հաշվով ավարտել հանդիպումը Իտալիայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով