14:04 25 հունիսի, 2024Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է իր ղեկավարած թիմի մասնակցությունը Եվրո-2024-ին։ Խմբային փուլում երրորդ տուրում եւ զրկվել է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։
«Վերջին րոպեն Ալբանիայի դեմ խաղում, հիմա էլ վերջին րոպեն Իտալիայի հետ։ Բաց թողեցինք հաղթանակներ։ Միայն կարող եմ շնորհավորել տղաներին պայքարի, նվիրվածության առթիվ։ Մեր մրցաշարը չէր։ Չիրացրեցինք երկու 11-մետրանոց, երկու բաց թողեցինք ավելացված ժամանակ։ Շնորհակալ ենք մեզ երկրպագած մարդկանց։ Շատ ափսոս, ես հիասթափված եմ»,- Դալիչի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Խորվաթները 0:3 հաշվով պարտվել էին Իսպանիային, 2:2 հաշվով ոչ ոքի խաղացել Ալբանիայի հետ, 1:1 հաշվով ավարտել հանդիպումը Իտալիայի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.