13:17  ,  25 հունիսի, 2024

Եվրո-2024. Խորվաթիան կրկնել է 20 տարվա վաղեմության իր հակառեկորդը

Խորվաթիայի հավաքականը կրկնել է 20 տարվա վաղեմության իր հակառեկորդը՝ ոչ մի հաղթանակ չտանելով Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում։

Զլատկո Դալիչի գլխավորած թիմը խմբային փուլի երրորդ տուրում 1:1 հաշվով է խաղացել Իտալիայի հետ եւ զրկվել է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։

Առաջին երկու տուրերում խորվաթները 0:3 հաշվով պարտվել էին Իսպանիային, 2:2 հաշվով ոչ ոքի խաղացել Ալբանիայի հետ:

Խորվաթիան ոչ մի հաղթանակ չէր տարել նաեւ Եվրո-2004-ում՝ ոչ ոքի խաղալով Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հետ, պարտվելով Անգլիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով