13:17 25 հունիսի, 2024Խորվաթիայի հավաքականը կրկնել է 20 տարվա վաղեմության իր հակառեկորդը՝ ոչ մի հաղթանակ չտանելով Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում։
Զլատկո Դալիչի գլխավորած թիմը խմբային փուլի երրորդ տուրում 1:1 հաշվով է խաղացել Իտալիայի հետ եւ զրկվել է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։
Առաջին երկու տուրերում խորվաթները 0:3 հաշվով պարտվել էին Իսպանիային, 2:2 հաշվով ոչ ոքի խաղացել Ալբանիայի հետ:
Խորվաթիան ոչ մի հաղթանակ չէր տարել նաեւ Եվրո-2004-ում՝ ոչ ոքի խաղալով Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի հետ, պարտվելով Անգլիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.