21:57  ,  24 հունիսի, 2024

Հայաստանի թիմը հաղթեց Իսրայելի առաջին թիմին եւ բարձրացավ առաջին տեղ

Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի թիմը մրցեց Իսրայելի առաջին հավաքականի հետ եւ հաղթեց 2,5:1,5 հաշվով։

Հաղթանակներ տարան Էմին Օհանյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը։ Ոչ ոքի խաղաց Էրիկ Գասպարյանը։ Պարտություն կրեց Արսեն Դավթյանը։

Հայաստանի թիմը 3,5 միավորով առաջատարն է։ Գերմանիան, Իսրայելն ու Լեհաստանը հետ են կեսական միավոր։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել էր Իսրայելի (Ռամատ Գան) թիմին։ Երկրորդ տուրում 2:2 հաշվով ոչ ոքի էր խաղացել Սլովենիայի թիմի հետ։ Երրորդ տուրում 3:1 հաշվով պարտության էր մատնել Թուրքիայի թիմին։

Առաջնությունում կանցկացվի 7 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում