21:01  ,  24 հունիսի, 2024

Խոսելուն կհեռանա «Ռեալից»

Իսպանացի հարձակվող Խոսելուն կհեռանա Մադրիդի «Ռեալից», հաղորդում է x.com/fabrizioromano-ն։ Նա վարձակալությամբ էր հանդես գալիս Արքայական ակումբում, որը պատրաստ էր եւս մեկ տարով երկարաձգել համագործակցությունը։ Խոսելուի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Էսպանյոլին», որը մեկ տարի անց վերադարձել է Լա Լիգա։

34-ամյա ֆուտբոլիստը որոշել է տեղափոխվել Կատարի «Ալ Գարաֆա» ակումբ։

Անցած մրցաշրջանում Խոսելուն «Ռեալի» հետ մասնակցել է 49 հանդիպման, խփել է 17 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում