19:29  ,  24 հունիսի, 2024

«Բավարիան» կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» խաղացողին

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 29-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի ծառայություններով, հաղորդում է ESPN-ը։

Գերմանական ակումբը պատրաստ է այս ամռանը վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 50 միլիոն ֆունտ ստերլինգ։

Բերնարդու Սիլվան 2017 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում