Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում տեղի ունեցավ երկրորդ տուրը։
Հայաստանի թիմը 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց Սլովենիայի թիմի հետ:
Հաղթանակ տարավ Բենիկ Ագասարովը։ Էմին Օհանյանն ու Ռոբեր Փիլիպոսյանն իրենց պարտիաներն ավարեցին ոչ ոքի։ Պարտություն կրեց Էրիկ Գասպարյանը։
Երրորդ խաղափուլում Հայաստանի թիմը կմրցի Թուրքիայի թիմի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում