22:23  ,  21 հունիսի, 2024

Մ-18 ԵԱ․ Հայաստանի թիմը հաղթեց իսրայելցիներին

Հունաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում վստահ հաղթանակով մեկնարկեց Հայաստանի թիմը, որի մրցակիցն առաջին տուրում Իսրայելի (Ռամատ Գան) թիմն էր։

Հայաստանի հավաքականն առավելության հասավ 3,5:0,5 հաշվով։

Հաղթանակներ տարան Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը եւ Բենիկ Ագասարովը։ Էրիկ Գասպարյանը խաղաց ոչ ոքի։ Թիմի առաջատար Էմին Օհանյանն ազատ էր առաջին տուրում։

Հայաստանի հավաքականը մասնակից 18 թիմերի մեջ ունի 3-րդ վարկանիշը՝ զիջելով միայն Իսրայելի գլխավոր թիմին և Լեհաստանի հավաքականին:

Ֆոտո՝ ՀՇՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում