21:55  ,  21 հունիսի, 2024

Եվրո-2024. Ավստրիան պարտության մատնեց լեհերին (տեսանյութ)

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Ավստրիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթանակ տարավ լեհերի նկատմամբ։

9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ավստրիայի հավաքականի եւ հոլանդական «Ֆեյենորդի» պաշտպան Գերնոտ Տրաուները (տեսանյութ

30-րդ րոպեին պատասխան գոլը խփեց թուրքական «Բաշակշեհիրի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը (տեսանյութ

66-րդ րոպեին ավստրիացիներին առաջ մղեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Կրիստոֆ Բաումգարտները (տեսանյութ

78-րդ րոպեին 11-մետրանոցից Ավստրիայի թիմի երրորդ գոլը խփեց Իտալիայի չեմպիոն «Ինտերի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը (տեսանյութ

D խմբում Ավստրիայի հավաքականը 3 միավորով երրորդն է, Լեհաստանը երկու պարտությունից հետո վերջինն է։ Խմբի երկրորդ տուրի մյուս խաղում կմրցեն Ֆրանսիան ու Նիդերլանդները, որոնք ունեն 3-ական միավոր։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Եվրո-2024, D խումբ, երկրորդ տուր

Լեհաստան - Ավստրիա՝ 1:3

Կշիշտոֆ Պյոնտեկ, 30 - Գերնոտ Տրաուներ, 9, Կրիստոֆ Բաումգարտներ, 66, Մարկո Արնաուտովիչ, 78, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով