20:49  ,  21 հունիսի, 2024

Եվրո-2024․ Լեհաստանն ու Ավստրիան ոչ ոքի խաղացին առաջին կեսում (տեսանյութ)

Լեհաստանի եւ Ավստրիայի հավաքականները մրցում են Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում։

Առաջին խաղակեսում գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ավստրիայի հավաքականի եւ հոլանդական «Ֆեյենորդի» պաշտպան Գերնոտ Տրաուները (տեսանյութ

30-րդ րոպեին պատասխան գոլը խփեց թուրքական «Բաշակշեհիրի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը (տեսանյութ

Ընդմիջում է։

Լեհաստան․ Շչեսնի, Պիոտրովսկի, Բեդնարեկ, Դավիդովիչ, Զելինսկի, Կիվիոր, Բուկսա, Ֆրանկովսկի, Զալեւսկի, Պյոնտեկ, Սլիշ։

Ավստրիա․ Պենց, Տրաուներ, Պոշ, Զայվալդ, Արնաուտովիչ, Զաբիտցեր, Գրիլիչ, Լինհարթ, Մվենե, Բաումգարտներ, Լայմեր։

D խմբի առաջին տուրում լեհերը 1:2 հաշվով պարտվել էին հոլանդացիներին, Ավստրիան 0։1 հաշվով պարտվել էր ավստրիացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով