15:12  ,  21 հունիսի, 2024

Սկալոնի․ Խաղադաշտը վատ վիճակում էր, կարծես՝ Սաուդյան Արաբիայում խաղայինք

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ԱՄՆ-ում մեկնարկած Ամերիկայի գավաթի առաջին տուրի հանդիպումից հետո քննադատել է Ատլանտայի «Մերսեդես-Բենց» ստադիոնի խաղադաշտի որակը։ Արգենտինան 2:0 հաշվով հաղթել էր Կանադային»։

Այս ստադիոնում արհեստական խոտածածկի վրա են հանդիպումներն անցկացնում ՄԼՍ-ի «Ատլանտա Յունայթեդը» եւ ամերիկյան ֆուտբոլի «Ատլանտա Ֆելքոնս» թիմերը։

Արհեստական խոտածածկի վրա 5 օր առաջ տեղադրել են բնական խոտի խաղադաշտ։

«Յոթ ամիս առաջ էր հայտնի, որ այս ստադիոնում անցկացվելու են Ամերիկայի գավաթի հանդիպումներ, սակայն նրա խոտը փոխել են երկու օր առաջ։

Խաղադաշտը վատ վիճակում էր, կարծես՝ Սաուդյան Արաբիայում խաղայինք։ Բայց այնտեղ ավելի լավ վիճակում էր։ Այսպես չի կարող լինել այս մակարդակում»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը հունիսի 26-ին կմրցի Չիլիի թիմի հետ։ Այդ հանդիպումը տեղի կունենա Նյու Ջերսիի «ՄեթԼայֆ» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում