13:10  ,  21 հունիսի, 2024

Իսպանիայի թագավորի արձագանքը, երբ իմանում է, որ Լամին Յամալը 16 տարեկան է (տեսանյութ)

Եվրո-2024-ի երկրորդ տուրի հանդիպումից հետո Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը Գելզենկիրխենի ստադիոնի հանդերձարանում շնորհավորել է Իսպանիայի հավաքականի խաղացողներին Իտալիայի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակի եւ 1/8 եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելու առթիվ։

Ֆուտբոլիստներին ողջունելիս Ֆիլիպ 6-րդը «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալին հարցրել է տարիքը եւ զարմացել է՝ իմանալով, որ 16 տարեկան է։

Լամին Յամալը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակցող ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է պատմության մեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով