14:27  ,  20 հունիսի, 2024

«Լեսթեր Սիթին» ունի նոր գլխավոր մարզիչ

Անգլիական «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է 44-ամյա ուելսցի Սթիվ Քուփերը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս, հաղորդում է Պրեմիեր լիգա վերադարձած ակումբի կայքը։

Սթիվ Քուփերը 2021-2023-ին գլխավորել է անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթը»։ Դրանից առաջ նա աշխատել է «Սուոնսիում», Անգլիայի պատանեկան հավաքականներում եւ «Լիվերպուլի» համակարգում։

Սթիվ Քուփերը փոխարինել է իտալացի Էնցո Մարեսկային, որը գլխավորել է Լոնդոնի «Չելսին»։ Անցած մրցաշրջանում «Լեսթեր Սիթին» նվաճել է Չեմպիոնշիփի հաղթողի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English