14:07  ,  20 հունիսի, 2024

Նոյեր․ Մեր թիմը միշտ էլ ֆավորիտ է, բայց աշխատելու տեղ կա

Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը գնահատել է Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի խաղը Եվրո-2024-ում։ Բունդեսթիմը 5:1 հաշվով հաղթել է շոտլանդացիներին, 2:0 հաշվով՝ հունգարացիներին։

«Այս հաղթանակները շատ կարեւոր են։ Անցյալը ցուց է տվել, որ Հունգարիայի դեմ խաղալը հեշտ չէ։ Մենք շատ ուրախ ենք, որ գերիշխեցինք Շտուտգարտում տեղի ունեցած խաղում եւ վստահ հաղթանակ տարանք։

Մթնոլորտը հրաշալի է, ստադիոններում ազատ տեղեր չկան, ամեն ինչ գերազանց է։ Ուրախ եմ, որ մրցաշարն անցկացվում է Գերմանիայում։

Մեր թիմը միշտ էլ ֆավորիտ է, բայց աշխատելու տեղ կա։ Մենք ցանկանում ենք այս ոգով հանդես գալ նաեւ երրորդ խաղում»,- Նոյերի խոսքը մեջբերում է DFB-ի կայքը։

Գերմանիան առաջինը նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English