13:02  ,  20 հունիսի, 2024

«Ինտեր Մայամին» հաղթեց եւ առաջատարն է (տեսանյութ)

MLS-ի կանոնավոր առաջնության 20-րդ տուրի խաղում «Ինտեր Մայամին» ընդունել է «Քոլամբուս Քրյուին»  եւ հաղթել 2։1 հաշվով։

Ամերիկայի գավաթին պատրաստվող արգենտինացի Լիոնել Մեսին և ուրուգվայցի Լուիս Սուարեսը չեն օգնել «Ինտեր Մայամիին» այս խաղում։

Արգենտինացի Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը 20 խաղում վաստակել է 41 միավոր եւ առաջատարն է։

MLS, կանոնավոր առաջնություն

«Ինտեր Մայամի» - «Քոլամբուս Քրյու»՝ 2։1

Այան Ֆրայ, 10, Լեոնարդո Կամպանա, 21 - Չուչո Էրնանդես, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում