10:03  ,  20 հունիսի, 2024

Հայաստանի թիմը Թուրքիայում չի կարողացել նվաճել օլիմպիական ուղեգիր

Նետաձգության տղամարդկանց Հայաստանի թիմը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է Փարիզիի Օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարին եւ չի կարողացել նվաճել օլիմպիական ուղեգիր։

Թիմային պայքարում Հայաստանի եռյակը  գրավել է 37-րդ տեղը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։

Անհատական պայքարում Համլետ Պողոսյանը զբաղեցրել է  33-րդ, Վասիլ Շահնազարյանը և Անդրեյ Հովհաննիսյանը՝  57-րդ տեղը:

Անհատական պայքարում  Փարիզի Խաղերի ուղեգիր ստացել են առաջին ութ լավագույնները, թիմայինում՝ առաջատար հինգ թիմերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս