00:51  ,  6 հունիսի, 2024

Ֆրանսիայի հաղթանակը, Մբապեի գոլն ու 2 գոլային փոխանցումը (տեսանյութ)

Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Մեցում ընկերական հանդիպում անցկացրեց Լյուքսեմբուրգի հավաքականի հետ։

Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։ Աչքի ընկան ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, «Մարսելի» պաշտպան Ժոնատան Կլոսը եւ ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխված հարձակվող Կիլիան Մբապեն, որը նաեւ 2 գոլային փոխանցումը կատարեց։

Եվրո-2024-ի խմբային փուլում Ֆրանսիայի մրցակիցները կլինեն Լեհաստանը, Ավստրիան ու Նիդերլանդները։

Ընկերական հանդիպում

Ֆրանսիա - Լյուքսեմբուրգ՝ 3:0 (տեսանյութ)

Ռանդալ Կոլո Մուանի, 43, Ժոնատան Կլոս, 70, Կիլիան Մբապե, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում