21:54  ,  4 հունիսի, 2024

Հայաստանի հավաքականը պարտվեց սլովենացիներին (տեսանյութ)

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հյուրընկալվեց Եվրո-2024-ին պատրաստվող Սլովենիայի հավաքականին։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Սլովենիայի եւ իտալական «Պիզայի» հարձակվող Յան Մլակարը։

56-րդ րոպեին Հայաստանի հավաքականից պատասխան գոլը խփեց չինական «Ցինդաո Ուեստ Քոսթի» պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Գոլային փոխանցումն անկյունայինից կատարեց ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

63-րդ րոպեին Սլովենիայի թիմը խփեց հաղթական գոլը։ Աչքի ընկավ «Մարիբորի» կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը։

Հունիսի 7-ին Երեւանում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի թիմի հետ։

Ընկերական հանդիպում

Սլովենիա - Հայաստան՝ 2:1 (տեսանյութ)

Յան Մլակար, 11, Յոսիպ Իլիչիչ, 63 - Վարազդատ Հարոյան, 56

Հայաստան

1. Օգնյեն Չանչարևիչ, 3. Վարազդատ Հարոյան (ա), 4. Գեորգի Հարությունյան, 5. Ստյոպա Մկրտչյան, 7. Էդգար Սևիկյան (23. Վահան Բիչախչյան, 67), 8. Էդուարդ Սպերցյան, 9. Արթուր Սերոբյան (10. Ժիրայր Շաղոյան, 67), 13. Կամո Հովհաննիսյան (2. Դավիդ Դավիդյան, 78), 18. Արթուր Միրանյան (15. Գևորգ Տարախչյան, 73), 20. Արտակ Դաշյան ( 11. Հովհաննես Հարությունյան, 73), 21. Նաիր Թիկնիզյան (19. Էդգար Գրիգորյան, 78)

Պահեստայիններ՝ 12. Ստանիսլավ Բուչնև, 16. Արսեն Բեգլարյան, 6. Տիգրան Ավանեսյան, 14. Գոռ Մանվելյան, 17. Սոլոմոն Ուդո, 22. Սերգեյ Մուրադյան, 24. Անդրանիկ Հակոբյան, 25. Էրիկ Սիմոնյան

Գլխավոր մարզիչ՝ Ալեքսանդր Պետրակով

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով