23:11  ,  3 հունիսի, 2024

«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 27-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ եւ առավելության հասավ 5 սեթում՝ 6:1, 5:7, 3:6, 7:5, 6:3։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 40 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ջոկովիչը կմրցի աշխարհի 7-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդի եւ աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի դիմակայության հաղթողի հետ։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով