19:51  ,  30 մայիսի, 2024

Հայաստանի թիմը Կոսովոյում կխաղա ադրբեջանցիների հետ

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը կմասնակցի 3x3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է առաջին ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն 8 թիմեր: Հայ բասկետբոլիստներն ուժերը կչափեն Կոսովոյի, Ալբանիայի, Անդորրայի, Ադրբեջանի, Կիպրոսի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի և Մալթայի թիմերի հետ, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Յուրա Մելիքյանը, Տիգրան Մկրտումյանը, Սամվել Գևորգյանը և Մարատ Միքայելյանը:

Առաջինին ենթախմբի հանդիպումները կկայանան հունիսի 8-9-ը Կոսովոյում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English