12:03  ,  30 մայիսի, 2024

Մեսիի գոլը, Լոբժանիձեի դուբլը (տեսանյութ)

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում առաջատար «Ինտեր Մայամին» ընդունեց «Ատլանտա Յունայթեդին» եւ պարտություն կրեց 1:3 հաշվով։

«Ինտեր Մայամիի» միակ գոլը խփեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։

«Ատլանտա Յունայթեդից» դուբլի հեղինակ դարձավ վրացի կիսապաշտպան Սաբա Լոբժանիձեն։

«Ինտեր Մայամին» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ատլանտա Յունայթեդը» 16 միավորով 23-րդն է։

ՄԼՍ, կանոնավոր առաջնություն

«Ինտեր Մայամի» - «Ատլանտա Յունայթեդ»՝ 1:3

Լիոնել Մեսի, 62 - Սաբա Լոբժանիձե, 44, 59, Ջամալ Տյարե, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում