09:31  ,  29 մայիսի, 2024

Եվրո-2024. Չեխիայի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Հաշեկը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Եվրո-2024-ին։

Խմբային փուլում Չեխիայի մրցակիցները կլինեն Պորտուգալիան, Վրաստանն ու Թուրքիան։

Դարպասապահներ․ Վիտեզսլավ Յարոշ («Շտուրմ»), Մատեյ Կովարժ («Բայեր»), Յինդրիխ Ստանեկ («Սլավիա»)։

Պաշտպաններ․ Վլադիմիր Ցոուֆալ («Վեստ Հեմ»), Դավիդ Դոուդերա, Թոմաշ Հոլեշ, Թոմաշ Վլչեկ, Դավիդ Զիմա (բոլորը՝ «Սլավիա»), Դավիդ Յուրասեկ («Հոֆենհայմ»), Լադիսլավ Կրեյչի, Մարտին Վիտիկ (երկուսն էլ՝ «Սպարտա»)։

Կիսապաշտպաններ․ Անտոնի Բարակ («Ֆիորենտինա»), Վացլավ Չերնի («Վոլֆսբուրգ»), Լուկաշ Չերվ, Պավել Շուլց (երկուսն էլ՝ «Վիկտորիա»), Մատեյ Յուրասեկ, Լուկաշ Պրովոդ  (երկուսն էլ՝ «Սլավիա»), Օնջեյ Լինգր («Ֆեյենորդ»), Միխալ Սադիլեկ («Տվենտե»), Թոմաշ Սոուչեկ («Վեստ Հեմ»)։

Հարձակվողներ․ Ադամ Հլոժեկ, Պատրիկ Շիկ (երկուսն էլ՝ «Բայեր»), Թոմաշ Խորի («Վիկտորիա»), Մոյմիր Խիտիլ («Սլավիա»), Յան Կուխտա («Սպարտա»)։ 

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում