17:39  ,  27 մայիսի, 2024

Ալեքս Սանդրոն հեռացավ «Յուվենտուսից»

Բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոն Թուրինի «Յուվենտուսում» 9 մրցաշրջան անցկացնելուց հետո հեռացավ իտալական ակումբից։

Նա 2015թ․ հուլիսին պորտուգալական «Պորտուից» է տեղափոխվել Իտալիա։

33-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում դարձել է Իտալիայի հնգակի չեմպիոն, քառակի գավաթակիր, Իտալիայի սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում