18:41  ,  27 մայիսի, 2024

«Մանչեսթեր Սիթիում» մտավախություն ունեն, որ Գվարդիոլան կհեռանա

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մտավախություն ունի, որ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի երկարաձգի պայմանագիրը եւ 2025թ․ հունիսին կհեռանա ակումբից, հաղորդում է Daily Mail-ը։

Մանչեսթերյան ակումբը պատրաստ է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել, սակայն Գվարդիոլան չի շտապում սկսել բանակցությունները։

8 տարում «Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի ղեկավարությամբ նվաճել է 15 տիտղոս, այդ թվում Պրեմիեր լիգայի 6 չեմպիոնական գավաթ եւ առաջին գավաթը Չեմպիոնների լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում