15:04  ,  27 մայիսի, 2024

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» նախկին դարպասապահն ավարտեց կարիերան

Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջո Հարթը 37 տարեկանում ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան, հաղորդում է BBC-ն։ Նրա վերջին ակումբը շոտլանդական «Սելթիկն» էր, որի հետ երեք մրցաշրջանում դարձել է Շոտլանդիայի կրկնակի չեմպիոն, Շոտլանդական լիգայի կրկնակի գավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է Շոտլանդիայի գավաթը։

«Մանչեսթեր Սիթիում» անցկացրած 12 տարում Ջո Հարթը դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Անգլիայի գավաթակիր։

Անգլիայի հավաքականում Ջո Հարթն անցկացրել է 75 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում