17:14  ,  26 մայիսի, 2024

«Ռեալը» կգնի Խոսելուի տրանսֆերը «Էսպանյոլից»

Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբն ու ղեկավարությունը որոշել են ձեռք բերել իսպանացի հարձակվող Խոսելուի տրանսֆերը «Էսպանյոլից», հաղորդում է Sky Germany-ն։

Ավարտվող մրցաշրջանը վարձակալությամբ «Ռեալում» անցկացրած 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված էր, որ Արքայական ակումբը կկարողանա ամռանը 1,5 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերը։ Նա եւս մեկ մրցաշրջան կանցկացնի իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմում։

Ավարտվող մրցաշրջանում Խոսելուն, լինելով պահեստային խաղացող, բոլոր մրցաշարերում խփեց 18 գոլ։ Նրա դուբլի շնորհիվ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային» եւ դուրս եկավ եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում