16:11  ,  26 մայիսի, 2024

Գվարդիոլա․ Շնորհավորում ենք «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած 1:2 հաշվով պարտությունը։

«Մենք տանուլ տվեցինք այս խաղը։ Շնորհավորում ենք «Մանչեսթեր Յունայթեդին»։ Շատ լարված դիմակայություն էր։ Այսպես էլ է պատահում։ Շատ իրադարձություններ եղան խաղադաշտում։ Մրցակիցը կարողացավ երկու գոլ խփել, մենք մեկ գոլից ավելի չկարողացանք։

«Մանչեսթեր Յունայթեդը» մեզնից լավ չխաղաց։ Առաջին խաղակեսում որոշակի խնդիրներ ունեինք, բայց երկրորդ խաղակեսում մենք գերիշխում էինք։ Լավ եզրափակիչ էր»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 13-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը։ Անցած տարվա եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» էր 2:1 հաշվով հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով