16:11 26 մայիսի, 2024Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած 1:2 հաշվով պարտությունը։
«Մենք տանուլ տվեցինք այս խաղը։ Շնորհավորում ենք «Մանչեսթեր Յունայթեդին»։ Շատ լարված դիմակայություն էր։ Այսպես էլ է պատահում։ Շատ իրադարձություններ եղան խաղադաշտում։ Մրցակիցը կարողացավ երկու գոլ խփել, մենք մեկ գոլից ավելի չկարողացանք։
«Մանչեսթեր Յունայթեդը» մեզնից լավ չխաղաց։ Առաջին խաղակեսում որոշակի խնդիրներ ունեինք, բայց երկրորդ խաղակեսում մենք գերիշխում էինք։ Լավ եզրափակիչ էր»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
«Մանչեսթեր Յունայթեդը» 13-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը։ Անցած տարվա եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» էր 2:1 հաշվով հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.