12:50  ,  20 նոյեմբերի, 2012

Marca-ն՝ Նեյմարի եւ «Բարսելոնայի» մասին

Իսպանական Marca թերթը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Սպարտակ» - «Բարսելոնա» խաղից առաջ անդրադարձել է Բրազիլիայի հավաքականի եւ «Սանթոսի» հարձակվող Նեյմարին։

Մոսկվայում կայանալիք խաղից առաջ անցկացված մամուլի ասուլիսում իսպանական թերթի ներկայացուցիչները «Բարսելոնայի» ֆինանսական հարցերով ղեկավար Խավիեր Ֆաուսին խնդրել են մեկնաբանել Նեյմարի՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու մասին լուրերը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա բրազիլացին արդեն պայմանագիր է ստորագրել «Բարսելոնայի» հետ եւ 2014-ից կխաղա Տիտո Վիլանովայի թիմում։ Marca-ն պնդում է, որ «Բարսելոնան» արդեն նախնական 10 միլիոն եվրո է վճարել «Սանթոսին»։

«Հիանալի կլիներ պայմանագիր կնքել Նեյմարի հետ։ Դա մեծ առաջընթաց կլիներ մարկետինգի առումով։ Մենք ցանկանում ենք մեր դիքերն ուժեղացնել Հնդկստանում եւ Չինաստանում եւ, իհարկե, Բրազիլիայում։ Այս պահին միայն այդքանը կարող եմ ասել»,- հայտարարել է Խավիեր Ֆաուսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով