00:57  ,  25 մայիսի, 2024

Լա Լիգա․ «Ժիրոնան» 7:0 հաղթանակով ավարտեց մրցաշրջանը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Ժիրոնան» տանը մրցեց «Գրանադայի» հետ եւ հաղթեց 7:0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը, դուբլի հեղինակ՝ ուկրաինացի հարձակվող Վիկտոր Ցիգանկովը։ Աչքի ընկան նաեւ իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան ու ուրուգվայցի հարձակվող Կրիստիան Ստուանին։

«Ժիրոնան» 81 միավորով նվաճեց բրոնզե մեդալները։ «Գրանադան» 21 միավորով նախավերջինն է եւ կլքի Լա Լիգան։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ժիրոնա» - «Գրանադա»՝ 7:0 

Էրիկ Գարսիա, 30, Վիկտոր Ցիգանկով, 33, 54, Արտյոմ Դովբիկ, 44, 11մ, 75, 90, 11մ, Կրիստիան Ստուանի, 78

Հեռացում՝ Ֆակունդո Պելիստրի («Գրանադա»), 61, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում