12:45  ,  24 մայիսի, 2024

«Միլանը» հեռացրեց Ստեֆանո Պիոլիին

«Միլանը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրեց 58-ամյա իտալացի Ստեֆանո Պիոլիին, հաղորդում է իտալական ակումբի կայքը։

«Հինգ տարվա աշխատանքի, չեմպիոնական տիտղոսի համար շնորհակալություն ենք հայտնում Ստեֆանո Պիոլիին եւ նրա շտաբին։ Նրանք վերականգնեցին «Միլանի» մշտական ներկայությունը Չեմպիոնների լիգայում։

Ստեֆանոյի պրոֆեսիոնալիզմն ու մարդկային վերաբերմունքը զգալի աճ ապահովեցին թիմում՝ մարմնավորելով ակումբի հիմնական արժեքները»,- նշվում է «Միլանի» հաղորդագրությունում։

Պիոլին «Միլանը» գլխավորում էր 2019 թվականից՝ 239 խաղում տանելով 132 հաղթանակ, ունենալով  55 ոչ ոքի եւ 52 պարտություն։

2022-ին «Միլանը» նրա ղեկավարությամբ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում