10:39  ,  24 մայիսի, 2024

«Բարսելոնան» 2 տարվա պայմանագիր կկնքի Ֆլիկի հետ

«Բարսելոնան» համաձայնության է հասել Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ, որը ամռանը կփոխարինի իսպանացի Չավիին։

Կատալոնական ակումբը երկու տարվա պայմանագիրը կկնքի գերմանացի մասնագետի հետ, հաղորդում է Sport.es-ը։

Ֆլիկը ցանկանում է երկարաժամկետ նախագիծ իրականացնել «Բարսելոնայում»՝ ընդունելով ակումբի ծանր ֆինանսական վիճակը եւ աստղային խաղացողների ձեռք բերելու անհնարինությունը։ Ֆլիկը չի պահանջել բարձր աշխատավարձ, սակայն տիտղոսներ նվաճելու դեպքում կստանա խոշոր բոնուսներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում