16:13  ,  23 մայիսի, 2024

Սաութգեյթ․ Հնարավոր է՝ Եվրո-2024-ից հետո հեռանամ

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հավանական է համարել, որ Եվրո-2024-ից հետո կլքի ազգային թիմը։

«Մենք ամբողջովին կենտրոնացած ենք առաջիկա մրցաշարի վրա։ Ես աշխատում եմ հավաքականում արդեն 10 տարուց ավելի, եւ իմ գերնպատակն է հաղթանակը խոշոր մրցաշարում։

Մինչեւ Եվրո-2024-ի ավարտը ոչ մի առաջարկ չեմ դիտարկի։ Հնարավոր է՝ մրցաշարից հետո հեռանամ եւ անցնեմ թոշակի, ոչինչ չանեմ»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։ Խմբային փուլում Անգլիայի մրցակիցները կլինեն Դանիան, Սլովենիան եւ Սերբիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս