20:30  ,  9 մայիսի, 2024

Նադալը 70-րդ հաղթանակը տարավ Հռոմի «Մասթերսում»

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը Հռոմի «Մասթերսում» տարավ 70-րդ հաղթանակը, ինչն այս մրցաշարի ռեկորդ է։

Առաջին շրջանում Ռաֆայել Նադալը 4:6, 6:3, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 108-րդ ռակետ, բելգիացի Զիզու Բերգսին։

Նադալի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 9-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչը։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով