14:07  ,  20 մայիսի, 2024

«Վեստ Արմենիա-աղջիկները»՝ կանանց Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն

«Վեստ Արմենիա-աղջիկներ» թիմը նվաճել է ֆուտբոլի կանանց Հայաստանի Առաջին խմբի չեմպիոնի տիտղոսը։

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել Առաջին խմբի առաջնության եզրափակիչ «Վեստ Արմենիա-աղջիկներ» - «Շիրակ-աղջիկներ» հանդիպումը (5:1):

Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը մեկական գնդակ են փոխանակել` ընդմիջման գնալով հավասար հաշվի պայմաններում: Երկրորդ խաղակեսում «Վեստ Արմենիա-աղջիկները» ևս 4 գոլ են խփել՝ վստահ հաղթանակ տանելով մրցակցի նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով