16:02  ,  20 մայիսի, 2024

Քինգսլի Քոմանը ծնկի վնասվածք է ստացել

«Բավարիայի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Քինգսլի Քոմանը ծնկի վնասվածք է ստացել, հաղորդում է գերմանական Bild-ը։

Մյունխենյան թիմի առավոտյան մարզման ժամանակ Քոմանը նախավարժանքին, վազքի ժամանակ ընկել է եւ բղավել ցավից։ Նրան օգնություն են ցույց տվել բժիշկները։

Քինգսլի Քոմանն ընդգրկված է Ֆրանսիայի հավաքականի կազմում, որը կպատրաստվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում անցկացվելիք Եվրո-2024-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում