15:22  ,  20 մայիսի, 2024

Դենիս Գլուշակովը հեռացավ «Ուրարտուից»

Ռուսաստանցի կիսապաշտպան Դենիս Գլուշակովը հայտարարել է Երեւանի «Ուրարտուից» հեռանալու մասին։ 37-ամյա ֆուտբոլիստը դեռ չի պատրաստվում ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։

«Կավարտվի մրցաշրջանը, կմեկնեմ, կհավաքեմ իրերս, հրաժեշտ կտամ բոլորին։ Հեռանում եմ «Ուրարտուից»։ Մենք ունեինք պայմանավորվածություն մինչեւ մրցաշրջանի ավարտը։ Դեռ ցանկանում եմ խաղալ։ Առողջություն կա»,- Գլուշակովի խոսքը մեջբերում է Sport-express.ru-ն։

Մայիսի 3-ին «Ուրարտուն» հայտնել էր, որ Գլուշակովը սրունքի վնասվածք ունի եւ մեկնել է Մոսկվա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով