12:49  ,  2 ապրիլի, 2024

Սիմոնե Ինձագիի 100-րդ հաղթանակը «Ինտերում»

47-ամյա իտալացի Սիմոնե Ինձագին 100-րդ հաղթանակն է տարել Իտալիայի Ա Սերիայի առաջատար «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է ակումբի թվիթերյան էջը։

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ինտերը» տանը 2:0 հաշվով հաղթել էր «Էմպոլիին» եւ 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Միլանն» ունի 65 միավոր։ Առաջնության ավարտից 8 տուր առաջ «Ինտերն» ապահովել է տեղը լավագույն քառյակում եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Սիմոնե Ինձագին 2021թ․ հունիսից է գլխավորում «Ինտերը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում